Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

5 նախարարություններ կկրճատվեն

5 նախարարություններ կկրճատվեն
23.11.2018 | 21:03

Խորհրդարանական ընտրություններից հետո սպասում է կառավարության կառուցվածքի փոփոխություն. 17 նախարարություններից 5-ի հավանական կրճատման մասին վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություն է տեղի ունենալու և այդպիսով նաև նախարարների գործառութային իմաստով փոփոխություններ են տեղի ունենալու, որովհետև ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը», - մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ